VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի «Արարատ» – «Ալաշկերտ» հանդիպման օրը փոխվել է։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի առաջին մրցափուլի «Մաքքաբի» (Թել Ավիվ) – «Ալաշկերտ» հանդիպումը, նախապես նշանակված սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից տեղափոխվել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։
Հաշվի առնելով վերոնշյալ տեղափոխությունը՝ ՀՖՖ ՄԿԱ բաժինը փոփոխություն է կատարել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի խաղացանկում․ սեպտեմբերի 12-ին նշանակված «Արարատ» – «Ալաշկերտ» խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին և կմեկնարկի 17:00-ին»,-ասված է հայտարարությունում: