«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց, որ Կրիշտիանու Ռոնալդուն հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։ Պորտուգալացին շնորհակալություն է հայտնել Էդինսոն Կավանիին այս խաղային համարն իրեն զիջելու համար։
«Վստահ չէի, որ կարող եմ նորից ստանալ 7 համարի մարզաշապիկը, ուստի ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել Էդիին այս անհավանական ժեստի համար»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։