Մադրիդի «Ռեալը» համաձայնության չի եկել ՊՍԺ-ի հետ հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում:
Marca-ն հայտնում է, որ Մբապպն հիասթափված է փարիզցիների ղեկավարության գործողություններից, ինչպես նաև այն փաստից, որ ՊՍԺ-ն չի կատարել իր խոսքը՝ մադրիդյան ակումբ նրա տեղափոխության վերաբերյալ:
Ֆրանսիայի փոխչեմպիոնների ղեկավարությունը խոստացել էր, որ ֆուտբոլիստին բաց կթողնեն «Ռեալ», եթե լավ առաջարկ ստանան, սակայն նրանք հրաժարվեցին վաճառել Կիլիանի տրանսֆերը նույնիսկ 220 միլիոն եվրոյով:
Այժմ Մբապեն վճռական է ՊՍԺ-ն լքելու հարցում և նոր պայմանագիր չի կնքի փարիզցիների հետ, ովքեր Կիլիանին առաջարկել են նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ, քան Լիոնել Մեսսիինն է: