«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ «կարմիր սատանաների» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է եղել թիմ վերադառնալու գլխավոր գործոնը:
«Ինչպես բոլորը գիտեն, սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարևոր դեր էր խաղացել դեռ այն ժամանակվանից, երբ ես 18 տարեկանում միացա «Մանչեսթեր Յունայթեդին»:
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ինձ համար հայր է ֆուտբոլում: Նա ինձ շատ օգնեց, ինձ սովորեցրեց շատ բաներ:
Իհարկե, նա մեծ դեր խաղաց: Մենք անընդհատ կապի մեջ ենք, նա անհավանական անձնավորություն է: Ինձ իսկապես դուր է գալիս նա, և նա էր հիմնական պատճառը, որ ես վերադարձա «Մանչեսթեր Յունայթեդ», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: