Օգոստոսի 29-30-ը Դոհայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական կոնգրեսը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հաստատվել է կազմակերպության նոր կանոնադրությունը: Նրանք, ովքեր վերջին քառորդ դարում առնչվել են արգելված դեղամիջոցների շուրջ եղած սկանդալներին՝ անկարող են առաջադրվել IWF-ի պաշտոններում: Համաժողովում քննարկվել են այլ բազմաթիվ հարցեր: Առաջարկություններով հանդես են եկել Գերմանիայի և Անգլիայի ներկայացուցիչները:
Նշվում է, որ բարեփոխումները և Տոկիոյի խաղերում կատարած դոպինգ-թեստերի մաքրությունը հուշում են, որ ծանրամարտը իր տեղը կպահպանի օլիմպիական խաղերի ծրագրում:
Հարկ է հիշել, որ ՄՕԿ-ը բազմիցս դժգոհություն է հայտնել IWF-ից՝ սպառնալով մարզաձևը հանել օլիմպիական խաղերի ցանկից:
Նոր կանոնադրությունը ստեղծվել է միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկությունների հիման վրա, հետևաբար, ծանրամարտը պատժելու պատճառ չի լինի:
Այնուամենայնիվ, 2009-2019թթ. համաշխարհային ծանրամարտում գրանցվել է 146 դոպինգի օգտագործման փաստ: Հենց այդ պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում կտրուկ նվազեց մասնակից ծանրորդների թիվը: Մի շարք երկրների արգելվեց նույնիսկ օլիմպիական ունենալ (Թաիլանդ, Ռումինիա, Մալայզիա և այլն), իսկ շատ թիմերի հատկացվեցին նվազագույն քանակի ուղեգրեր: