«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կիպրական Դահո Կոտոկոպիան։
Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան «Փյունիկում» հանդես կգա 21 համարի ներքո։