ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբ վերադարձը։
«Բոլորը գիտեն՝ ինչ է նա մեզ տվել։ Ռոնալդուն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդն է, իսկ հիմա նա վերադառնում է։ Իհարկե, դա մեզ համար լավ է։ Նա մեր խաղում փորձ ու վարպետություն կավելացնի։ Երբ նա գա թիմ, թիմի մակարդակը կաճի։
Շատ գոհ ենք, որ նա եկավ։ Այսօր ամենակարևորը հաղթանակն է։ Երբ Ռոնալդուն դաշտ դուրս գա, մենք կպահպանենք այդ հաղթողի մենթալիտետն ու կշարունակենք առաջ շարժվել»,- ասել է Պոգբան Sky Sports-ին տված հարցազրույցում։