«Յուվենտուսի» Instagram-ի պաշտոնական էջն ավելի քան 200 հազար հետևորդ է կորցրել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին Թվիթերի իր էջում։
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 27-ին հայտարարեց պորտուգալացի հարձակվողի վերադարձի մասին։
Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին էր հանդես եկել մանկունիացիների կազմում, ինչից հետո տեղափոխվել էր «Ռեալ»։
Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» Instagram-յան էջին մոտ 1,8 մլն մարդ է բաժանորդագրվել՝ Կրիշտիանուի վերադարձից հետո։