Մադրիդի «Ատլետիկոն» Պրիմերայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Վիլայռեալին» և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։
Հանդիպման առաջին կեսն անցել է առանց գոլերի։ Խաղի հաշիվը բացվել է 52-րդ րոպեին․ «Վիլյառեալի» կիսապաշտպան Մանու Տրիգերոսն է դարձել գոլի հեղինակ, սակայն 4 րոպե անց մադրիդցիների ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփել է պատասխան գնդակը։
74-րդ րոպեին «Վիլյառեալը» նորից առաջ է անցել հաշվի մեջ։ Գոլի հեղինակ է դարձել Առնո Գրունեվելդը։
Հանդիպման վերջին վայրկյաններին, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների ճնշման ներքո,Այսա Մանդին գրավել է սեփական դարպասը, ինչի արդյունքում «Ատլետիկոն» փրկվել է պարտությունից։
Այս կերպ, Իսպանիայի առաջնության մեկնարկային երեք տուրերում «Ատլետիկոն» 7 միավոր է վաստակել։ «Վիլյառեալի» ակտիվում 3 միավոր կա։