«Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Անգլիական ակումբը որոշել է դադարեցնել ֆուտբոլիստի հետ բանակցությունները, Twitter-ում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ լրագրողի, «Մանչեսթեր Սիթիի» և Ռոնալդուի միջև պայմանագրային համաձայնություն չի եղել, ինչպես նաև փոխհատուցման չափը ևս չի համաձայնեցվել «Յուվենտուսի» հետ: Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդն» է ակտիվացել։ Պորտուգալացու նախկին ակումբը պատրաստվում է նրան պաշտոնական առաջարկ անել:
Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել էր, որ Ռոնալդուն իրեն տեղեկացրել է թիմից հեռանալու ցանկության մասին: Նաև հաղորդվում է, որ խաղացողն արդեն պատրաստբում է հեռանալ Իտալիայից: