Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է թիմի առավոտյան մարզմանը, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն Twitter-ի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին չի մասնակցել մարզմանը, և այն լքել է ավելի վաղ, քան մյուս խաղացողները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Մանչեսթեր Սիթին» 36-ամյա պորտուգալացուն պայմանագիր է առաջարկել մինչև 2023 թվականը:
Հաղորդվում էր նաև, որ մեծ խաղացողի աշխատավարձը և տրանսֆերային արժեքը կարող են դառնալ Կրիշտիանուի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության համար խոչընդոտը: Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, Ռոնալդուն ինքը հաստատ որոշել է հեռանալ «Յուվեից»: