ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կիսվել է իր կարծիքով Լիոնել Մեսսիի մասին:
«Լեոն մեծագույն մարդ է: Ես նրան ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ մենք խաղում էինք միմյանց դեմ, բայց հիմա իսկապես հաճելի է նրա հետ մեկ թիմում լինելը, քանի որ տեսնում եմ, որ նա համեստ է, հասարակ և աշխատասեր:
Նա ունի այնպիսի տաղանդ, որը մյուսները չունեն, բայց նա շատ է աշխատում մարզումների ժամանակ, և դա մեզ համար շատ մոտիվացնող է»,- մեջբերում է Նավասին Marca-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին այս ամառ է տեղափոխվել ՊՍԺ՝ պայմանագիր կնքելով փարիզյան ակումբի հետ երկու տարի ժամկետով։