Հայտնի են դարձել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները:
32 թիմերը բաժանված են չորս զամբյուղի: Թիմերը կկազմեն չորս թիմերից բաղկացած ութ խումբ: Յուրաքանչյուր խումբ կունենա մեկական թիմ յուրաքանչյուր զամբյուղից:
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ընդգրկվել է երրորդ զամբյուղում
Զամբյուղ 1
Ռոմա (Իտալիա), Տոտենհեմ (Անգլիա), Բազել (Շվեյցարիա), Սլավիա Պրահա (Չեխիա), Կոպենհագեն (Դանիա), Գենտ (Բելգիա), Ալկմաար (Նիդերլանդներ), ԼԱՍԿ (Ավստրիա):
Զամբյուղ 2
Ֆեյենորդ (Նիդերլանդներ), Ղարաբաղ (Ադրբեջան), Մաքքաբի Թել Ավիվ (Իսրայել), ՊԱՕԿ (Հունաստան), Ռեն (Ֆրանսիա), Պարտիզան (Սերբիա), Կլուժ (Ռումինիա), Զարյա (Ուկրաինա):
Զամբյուղ 3
Յունիոն (Գերմանիա), ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա), Վիտես (Նիդերլանդներ), Սլովան Բրատիսլավա (Սլովակիա), Յաբլոնեց (Չեխիա), Ալաշկերտ (Հայաստան), Ֆլորա (Էստոնիա), Կայրաթ (Ղազախստան):
Զամբյուղ 4
Լինքոլն (Ջիբրալթար), Ռանդերս (Դանիա), Անորտոսիս (Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), Մաքքաբի Հայֆա (Իսրայել), Բուդե Գլիմտ (Նորվեգիա), Մուրա (Սլովենիա), Օմոնիա (Կիպրոս):
Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 27-ին: