Լոնդոնի «Չելսին» լրջորեն մտածում է Կեպա Արիսաբալագային վաճառելու մասին։
Երեկ տեղեկություններ էր տարածվել, որ «կապույտները» Կեպային հնարավոր է վաճառեն ամռանը։ Այսօր նորությունները նոր ծավալով են սկսել շրջանառվել մամուլում։
Մասնավորապես, Evening Standart-ը գրում է, որ «Չելսին» իսկապես լրջորեն դիտարկում է Կեպային «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոուպով փոխարինելու տարբերակը։ Այս մասին երեկ հայտնել էր նաև Bleacher Report-ը։
Հիշեցնենք, որ Կեպան «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Նա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահն է։