«Մանչեսթեր Սիթին» սկսել է աշխատել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ուղղությամբ:
Ինչպես Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շիրան, «քաղաքաբնակները» պորտուգալացուն առաջարկել են պայմանագիր կնքել մինչև 2023 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» դեռ ցանկանում է ձեռք բերել պորտուգալացուն, սակայն ֆուտբոլիստի մեծ աշխատավարձը և տրանսֆերային արժեքը կարող են խոչընդոտ դառնալ:
Իտալական ԶԼՄ-ները գրել են, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցությունների է մեկնել Թուրին: