Kosmos Holding ընկերությունը, որը պատկանում է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, գնել է Լիգա 1-ի ցուցադրման իրավունքը։
Ինչպես հաղորդում է ESPN-ն՝ պայմանագիրը նախատեսված է 3 տարով։ Լիոնել Մեսսիի մասնակցությամբ առաջին խաղն անվճար կցուցադրվի Իբայ Լյանոսի Twitch ալիքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին ՊՍԺ-ի կազմում իր նորամուտը կնշի կիրակի՝ օգոստոսի 29 -ին, «Ռեյմսի» հետ արտագնա խաղում: