Գլազգոյի Ռեյնջերսում կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։
Ստիվեն Ջերարդի թիմը պետք է Հայաստան ժամանի հինգշաբթի՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ալաշկերտի» հետ երկրորդ հանդիպմանը: Առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթել էր 1-0 հաշվով:
Բացի այդ, օգոստոսի 29-ին «Ռեյնջերսին» սպասվում է սկզբունքային դիմակայություն Շոտլանդիայի առաջնությունում՝ «Սելթիկի» դեմ խաղում:
«Ռեյնջերսը» չի բացահայտել ակումբում դրական դեպքերի թիվը, բայց հայտնում է, որ նրանք, ում թեստերը դրական են ճանաչվել, այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: