Թուրինի «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին» չեն կարողանում համաձայնության գալ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:
Աղբյուրի համաձայն, իտալական ակումբը ցանկանում է հարձակվողի համար ստանալ 25-30 մլն եվրո, սակայն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է անվճար ստանալ Ռոնալդուին, քանի որ ստիպված կլինի վճարել մեծ աշխատավարձ ֆուտբոլիստին:
Բացի այդ, պորտուգալացու տրանսֆերը ձևակերպելու համար , «քաղաքաբնակները» ստիպված կլինեն վաճառել Ռահիմ Ստերլինգին:
Նախորդ մրցաշրջանում 36-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 44 խաղ, դարձել 36 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: