Այսօր՝ օգոստոսի 25-ին, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով կվորշվեն ՉԼ խմբային փուլի վերջին երեք մասնակիցները:
Մոլդովական «Շերիֆը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ էր տարել Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (3-0): Այսօր թիմերը կհանդիպեն Զագրեբում։
Մյուս խաղում «Զալցբուրգը» արտագնա խաղում կհանդիպի դանիական «Բրոնդբյուին»․ առաջին խաղում ավստրիացիները հաղթել էին 2-1 հաշվով:
Խաղային օրվա երրորդ հանդիպումը կկայանա Ուկրաինայում, որտեղ «Շախտյորը» կընդունի «Մոնակոյին»․ վերջինս առաջին խաղում նվազագույն հաշվով զիջել էր «Շախտյորին»։
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։