«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը որոշել է հոգ տանել իր հոգեկան առողջության մասին։
21-ամյա ֆուտբոլիստը սկսել է հոգեբանի հետ աշխատել, որ հաղթահարի ճնշումը։ Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։
Բրազիլացին Լա Լիգայի նոր մրցաշրջանի երկու խաղում խփել է 3 գոլ, ընդ որում նա երկու դեպքում էլ փոխարինման էր դուրս եկել։