«Վեսթ Հեմը» դիտարկում է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին ձեռք բերելու տարբերակը։
Ինչպես հաղորդում է Telegraph-ը՝ եթե անգլիական ակումբը չկարողանա իրականացնել Ջեսի Լինգարդի տրանսֆերը կամ նորից նրան վարձակալել ՄՅՈՒ-ից, ապա իր ուշադրությունը կկենտրոնացնի Վլաշիչի վրա։
«Կարմիր սատանաները» Լինգարդի տեղափոխության համար 25 մլն ֆունտ են պահանջում։