ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Ֆրանսիայի առաջնության մասին։
«Յուրաքանչյուր խաղացող «հակա-Կիլիան» պլան ունի յուրաքանչյուր խաղում։ Դա նշանակում է, որ ինձ ընդունում են որպես ականավոր խաղացող, ինչը ինձնից մի քանի հաղթաթուղթ է պահանջում։ Ինձ դա դուր է գալիս, որովհետև ես սիրում եմ մարտահրավերներ։
Ֆրանսիայում աշխարհի լավագույն առաջնությունը չէ, բայց ես միշտ պատասխանատվություն եմ զգացել որպես նշանակալի խաղացող օգնելու լիգային աճել։
Իմ պրոֆեսիոնալ ամբիցիանե՞րը։ Հաղթել ամեն ինչ»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Esquire-ն։