CIES Football Observatory-ն հրապարակել է աշխարհի մինչև 20 տարեկան լավագույն խաղացողների վարկանիշի սեփական տարբերակը:
Լավագույն 100-ի մեջ է ընդգրկվել նաև կիսապաշտպան Արսեն Զախարյանը («Դինամո», 35 -րդ տեղ)։
Ցանկի առաջին հորիզոնականում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին: Բացի իսպանացուց, լավագույն եռյակյում են «Մանչեսթեր Յունայթեդից» Մեյսոն Գրինվուդը և «Այաքսից» Ռայան Գրավենբերխը: