Այսօր «Փյունիկ» մարզադպրոցում մեկնարկել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Փյունիկի» սան Դավիթ Ուզունյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Առաջին խաղային օրվա արդյունքները.
«Փյունիկ-1-08» — «Ակադեմիա-08»՝ 3-0
Գոլերը` Գոռ Կարապետյան, Գագիկ Կարապետյան, Մայքլ Ասիրյան
«Փյունիկ-2-07» — «Ալաշկերտ-07»՝ 8-0
Գոլերը` Աշոտ Փիլումյան, Վալերի Համբարձումյան (4), Դավիթ Ղուկասյան, Արսեն Գևորգյան (2)