«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու տարբերակը:
Եթե ակումբի ղեկավարությունը չկարողանա դրական արդյունքի հասնել «Տոտենհեմից» Հարի Քեյնի տեղափոխության շուրջ բանակցություններում, ապա, ըստ Daily Telegraph-ի, նրանք կփորձեն ձեռք բերել «զինագործների» ֆուտբոլիստին:
Լրագրող Չարլի Նիկոլասը վստահ է, որ Օբամեյանգը պատրաստ է «Արսենալից» հեռանալ, իսկ ակումբը չի ցանկանում պահել թիմում իր ամենաբարձր վարձատրվող խաղացողին:
Աղբյուրը պնդում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է Օբամեյանգին վաճառել 45 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց, ինչը գրեթե 100 միլիոն ֆունտով պակաս է քան Քեյնի արժեքից: