«Մարսելի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն խոսել է Լիգա 1-ի 3-րդ տուրի «Նիցցայի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին:
Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Նիցցա» – «Մարսել» հանդիպումը նշանավորվեց սկանդալով: 74-րդ րոպեին «Նիցցայի» երկրպագուները սկսեցին ջրի շշեր նետել մրցակիցների ուղղությամբ: «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն վնասվածք է ստացել, երբ շշերից մեկը դիպել է նրա գլխին: Նա վերցրել է շշերը և հետ գցել ուլտրասի տրիբունայի կողմը: «Մարսելի» ֆուտբոլիստներից մեկը ևս խաղադաշտ նետած առարկաները հետ շպրտեց երկրպագուների ուղղությամբ: Սա վրդովեցրեց «Նիցայի» երկրպագուներին, ովքեր խումբ-խումբ ներխուժեցին խաղադաշտ և փորձեցին ամեն ինչ պարզել Պայեի և հյուրերի մյուս խաղացողների հետ:Մանրամասներն՝ այստեղ։
«Նիցցայի» նախագահ Ժան-Պիեռ Ռիվյերը խաղից հետո ասել է, որ միջադեպը հրահրվել է «Մարսելի» երկու խաղացողների կողմից:
«Դա գռեհիկություն է, պարոն Ռիվիեր: Դուք ամբողջությամբ բաց եք թողնում միջադեպի էությունունը: Ճիշտ է պաշտպանելը ձեր ակումբին և ձեր երկրպագուներին, բայց այս առումով դուք չափազանց հեռուն եք գնում», — Twitter-ում գրել է Սիսեն: