«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Բարնլիի» հետ խաղից հետո (2:0), խոսել է մրցակցի խաղաոճի մասին, ինչպես նաև դժգոհությունն է հայտնել մրցավարությունից:
«Դուք միշտ պետք է պատրաստ լինեք պայքարի, իսկ այսօր մենք պատրաստ էինք: Դուք տեսա՞ք Բարնսի և Վուդի բախումները Վան Դեյքի և Մատիպի հետ:
Ես 100% վստահ չեմ, որ մրցավարները նման որոշումներ կայացնելիս ճիշտ ուղղությամբ են շարժվում: Այն տպավորությունն է, որ 10-15 տարի հետ ենք գնում: Այսպիսին են կանոնները, բայց նման իրավիճակները չեն կարող արդարացվել: Այսպիսի խաղը դառնում է իսկապես խնդրահարույց:
Կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Լսել եմ, որ նման դրվագներում պետք է թույլ տալ խաղալ, բայց դա հանգեցնում է նման իրավիճակների: «Բրենթֆորդի» երկրորդ գոլի դրվագում «Արսենալի» դեմ խաղում (Պրեմիեր լիգայի 1-ին տուրում) պետք է գրանցվեր կանոնների խախտում: Չի կարելի բռնել դարպասապահի ձեռքերն ու ասել՝ «Սա ֆուտբոլ է»:
Այժմ մեզ ասում են, որ պետք է թույլ տալ այսպես խաղալ, բայց ոչ ոք իրականում չգիտի, թե դա ինչ է նշանակում: Սիրում եմ, երբ որոշումներ են կայացվում հօգուտ հարձակվող թիմի, հիանալի է: Բայց խաղացողներին պետք է պաշտպանել: Դա չի կարելի հերքել: Եվ եթե ձեզ դուր է գալիս այսպիսի ֆուտբոլ, այդ դեպքում դիտեք ըմբշամարտ:
Շատ դրվագներ կային, երբ մենք հիանալի էինք գործում, բայց գոլ չխփեցինք: Հակառակ դեպքում մենք ստիպված էինք ամբողջ ուժով պայքարել: Մենք հաղթեցինք, և ոչ ոք չտուժեց», — մեջբերում է Կլոպին BBC Sport-ը: