«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի երկրորդ տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում։ Անգլիացին Գաբրիել Ժեզուսի փոխանցումից հետո 22-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։
Սա Գրիլիշի առաջին գոլն էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որը նա հեղինակեց ակումբում անցկացրած երրորդ խաղում։ Ավելի վաղ Գրիլիշը դաշտ էր դուրս եկել «Լեսթերի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի (0-1), ինչպես նաև ԱՊԼ-ի առաջին տուրի՝ «Տոտենհեմի» (0-1) դեմ խաղերում։
«Մանչեսթեր Սիթին» Գրիլիշին ձեռք բերեց «Ասթոն Վիլայից» 100 մլն ֆունտի դիմաց։