«Ուրարտու-1-2009» թիմի կիսապաշտպան Աշոտ Հախվերդյանը, առողջական խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում։ «Ուրարտուի» ֆուտբոլիստներն այցելել են նրան՝ իմանալու, թե ինչպես է ընթանում պատանի ֆուտբոլիստի վերականգնումը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Հիմա Աշոտն իրեն լավ է զգում, իսկ բժիշկներն էլ թույլատրել են վերականգնողական կարճ շրջանից հետո վերսկսել մարզումները»:
«Ուրարտու-1-2009» թիմի կիսապաշտպանին այցելել են «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Կարեն Մելքոնյանը, Ուգոչուկվու Իվուն և Վիտինյոն, ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանի և «Ուրարտու-1-2009» թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Վարդանյանի հետ: