«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ «Ատլետիկի» հետ խաղից հետո Պեդրին կստանա 14-օրյա հանգստի հնարավորություն:
«Մենք երկար էինք մտածում՝ ինչ անել: Ի վերջո, որոշեցինք վաղվա խաղից հետո նրան 2 շաբաթ հանգստի հնարավորություն տալ: Նա վաստակել է այդ հանգիստը: Իհարկե, դա նրա սրտով չէ, բայց հնարավոր չէ այդ ռեժիմով խաղալ»,-ասել է Կումանը:
Նախորդ մրցաշրջանում 18-ամյա իսպանացին անցկացրել է 73 հանդիպում: