«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է սոցիալական ցանցերի հանդեպ իր վերաբերմունքի մասին.
«Չեմ հասկանում սոց.ցանցերի իմաստը: Ինչի՞ համար են դրանք առհասարակ: Հնարավոր է` ապագայում ես դրանց ուշադրության դարձնեմ, բայց հիմա դա չեմ պատկերացնում: Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ ցանկանում անծանոթ մարդկանց ցույց տալ, որ լավ են կամ վատ: Բայց դա, հավանաբար, իմ սերնդի խնդիրն է: Ես արդեն շատ ծեր եմ դրա համար»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
«Լիվերպուլն» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում: Յուրգեն Կլոպի սաները 23 տուրից հետո 64 միավոր են վաստակել: Մերսիսայդցիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն այսօր` հունվարի 23-ին, «Վուլվերհեմփթոնի» հետ: «Լիվերպուլը» մոտակա հետապնդողին գերազանցում է 13 միավորով`ընդ որում մեկ խաղ պակաս անցկացնելով: