«Փյունիկ» ՖԱ-ն, մեծացնելով իր գործունեության աշխարհագրությունը, նոր մասնաճյուղեր է բացում Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Փյունիկը» թիմեր կունենա Նոյեմբերյան քաղաքում և Բերդավան գյուղում։
Նշված մասնաճյուղերում արդեն իսկ կա ընդունելություն 7 և 8 տարեկան երեխաների համար։ Ընդունելության հետ կապված մանրամասները՝ «Փյունիկի» պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ «Փյունիկ» ՖԱ-ն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջան քաղաքում, ինչպես նաև Մրգաշատ և Դարակերտ գյուղերում։