«Յուվենտուսը» դիտարկում է կիսապաշտպան Վեսթոն Մակքենիին վաճառելու տարբերակը:
Թուրինյան ակումբը արտերկրից մի քանի առաջարկ է ստացել ԱՄՆ-ի հավաքականի 22-ամյա խաղացողի վերաբերյալ, հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Աղբյուրի փոխանցմամբ, Մակքենին կարող է փոխել ակումբը Մանուել Լոկատելիի տրանսֆերի պատճառով, որին «Յուվենտուսը» վարձակալել է «Սասուոլոյից» երկու տարւ ժամկետով։
Թուրինցին վերջերս են գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը «Շալկեից»՝ 20,5 միլիոն եվրոյով: