Լոնդոնի «Չելսի» վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն նոր թիմում կխաղա 9 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
9 համարով նախկինում խաղում էր Թեմի Աբրահամը, որն օրեր առաջ տեղափոխվեց «Ռոմա»:
Լուկակուն «Չելսիում» խաղացել է 2011/12 մրցաշրջանում: Տեղափոխվելով «Անդերլեխտից», երիտասարդ հարձակվողն անցկացրած 15 խաղում դարձավ 1 գոլային փոխանցման հեղինակ: