«Էսպանյոլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Ալեշ Վիդալի՝ կատալոնական թիմ տեղափոխվելու մասին: 31-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը:
Վիդալը «Էսպանյոլին» միացավ ազատ գործակալի կարգավիճակով:
Մինչ այդ նա խաղացել է «Սևիլիայում» 2018 թվականի օգոստոսից 2021 հուլիս ընկած ժամանակահատվածում, որտեղ տեղափոխվել էր «Բարսելոնայից»: