Հայաստանի Երիտասարդական հավաքականն առաջին հաղթանակը տարավ Մ-21 Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլում՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ:
Հանդիպումը կայացավ Գյումրիի Քաղաքային մարզադաշտում: Խաղի հաշիվը 56-րդ րոպեին րոպեին բացեց Ռուդիկ Մկրտչյանը, իսկ 86-րդ րոպեին այն կրկնապատկեց Արթուր Դանիելյանը:
Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված վերջին րոպեին 11-մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականի դարպասին: Այստեղ հրաշալի գործեց Սևակ Ասլանյանը՝ ապահովելով մեր թիմի «չոր» հաշվով հաղթանակը:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով մեր ընտրանու հանդերձարանը հաղթական խաղից հետո: