«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ Ա Սերիայից: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը պորտուգալացու ծառայություններն է առաջարկել «Մանչեսթեր Սիթիին»: Նշվում է, որ թուրինցիները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից 30 մլն եվրոյի դիմաց:
Հարձակվողի հնարավոր վաճառքի շնորհիվ «Յուվենտուսն» այս մրցաշրջանում կորուստներ չի ունենա ֆուտբոլիստի գերթանկարժեք պայմանագրի պատճառով: 36-ամյա խաղացողի հեռանալը ակումբին կխնայի տարեկան 31 միլիոն եվրո:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Ռեալիցլ»՝ 117 միլիոն եվրոյի դիմաց: