«Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատասխանել է թիմի նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբայի վերաբերյալ հարցին։
-Սոցցանցերում տեսանք, որ շատ մտերիմ եք ակումբի լեգենդ Դիդյե Դրոգբայի հետ։ Վերջին շաբաթների ընթացքում շփվե՞լ եք նրա հետ։
-Մեր հարաբերությունները մեծ նշանակություն ունեն ինձ համար։ Մենք խոսում ենք ոչ թե ամեն ամիս, մի քանի օրը մեկ։ Մենք չատ ունենք, որտեղ անընդհատ զրուցում ենք, ու վերջին շաբաթներին հատկապես ակտիվ ենք շփվել։ Շատ հարցեր ունեի նրան, նա ակումբում շատերին է ճանաչում, այնպես որ պատրաստ եմ։
Հիմա պետք է ուղղակի ավելի լավ ծանոթանալ խաղացողների, մարզչի հետ, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղալու հնարավորություն ստանալ։