«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը համեմատել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
«Հոլանդը հիանալի հարձակվող է, նա անհավանական ազդեցություն ունի «Բորուսիայի» խաղի վրա: Նրան վազելու համար տարածություն չպետք է տրվի: Նա շատ արագ է, վազում է 36 կմ/ժ արագությամբ:
Բայց Լևանդովսկին արդեն ապացուցել է, որ համաշխարհային մակարդակի հարձակվող է: Էրլինգն այդքան շատ խաղադաշտ դուրս չի եկել Բունդեսլիգայում, սակայն նրա վիճակագրությունը ևս տպավորիչ է:
Խոսքը տարբեր ոճերի հարձակվողների մասին է: Լևանդովսկին ավելի փորձառու է, ես ուրախ եմ, որ նա խաղում է մեր թիմում», — մեջբերում է մարզչին Bayern & Germany-ն:
Նագելսմանը գլխավորեց Մյունխենի «Բավարիան» այս մրցաշրջանի մեկնարկից առաջ․ նախկինում նա մարզում էր «ՌԲ Լայպցիգը»: