Այսօր՝ օգոստոսի 16-ին, հրապարակվեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների Ռուսաստանի հավաքականի հայտացուցակը:
Նշենք, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հավաքական չի հրավիրել «Զենիթի» հարձակվող Արտեմ Ձյուբային:
Փոխարենը, հավաքական է հրավիրվել «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը։
Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի դեբյուտային հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին Մոսկվայում ՝ խորվաթների դեմ խաղում: Սեպտեմբերի 4-ին Նիկոսիայում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Կիպրոսի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում նրանք Սպարտակի տնային մարզադաշտում կընդունեն Մալթայի ընտրանուն։