VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արարատը» հյուրընկալեց «Ուրարտուին» և զիջեց 2-0 հաշվով։ Վարդան Բիչախչյանը հետխաղային ասուլիսի ժամանակ նշել է, որ «Արարատի» մեկնարկային կազմում ոչ մի ֆուտբոլիստի տեղ երաշխավորված չէ։
«Իմ կարծիքով երկու թիմերն էլ բավականին զգույշ էին գործում։ Կար պայքար, երկրորդ խաղակեսում եղան գոլային պահեր երկու կողմից էլ։
Բայց այսօր սպորտային ֆորտունան երևի մեր կողմն էր, քանի որ «Ուրարտուին» էլ հաջողվեց գոլային պահեր ստեղծել։ Մենք կարողացանք փոխարինումների շնորհիվ թարմություն ստեղծել, կարողացանք համբերել, սպասել մեր պահերին և մեր ստեղծած պահերի շնորհիվ հաղթանակ տանել»։
Այն հարցին, թե Սիլուեին կարելի է արդեն համարել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, մարզիչը նշեց․
«Կարող ենք ասել։ Բայց մեկնարկային կազմում ոչ մի ֆուտբոլիստի տեղ երաշխավորված չէ։ Ելնելով հակառակորդից և մարզումային պրոցեսից, մենք որոշում ենք մեկնարկային կազմը։ Ոչ մի խաղացողի համար երաշխավորված չէ տեղը մեկնարկային կազմում, բոլորն էլ պետք է մաքսիմալ պատրաստ լինեն ցանկացած պահի հայտնվելու կազմում»,- ասել է Բիչախչյանը։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև։