Բասկետբոլի կանանց Մ-16 տարեկանների Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում:
Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 51-50 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակած 17 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 4 միավորով գրավեց երրորդ տեղը։