«Նապոլին» պատրաստ է բաժանվել թիմի որոշ խաղացողներից, որպեսզի կրճատի աշխատավարձի բյուջեն: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Ամենայն հավանականությամբ, պաշտպան Կոստաս Մանոլասը մոտ ժամանակներս կլքի նեապոլիտանական ակումբը:
Ֆուտբոլիստին ձեռք բերելու հավակնորդներից է «Օլիմպիակոսը», որը պատրաստ է ֆուտբոլիստի համար առաջարկել 15-18 մլն եվրո:
Ըստ շրջանառվող լուրերի ՝ «Նապոլին» պատրաստ է բաց թողնել մեկ այլ պաշտպանի նույնպես: