Կատալոնական «Բարսելոնան» դեռ 52 միլիոն եվրո է պարտք արդեն իր նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին, որն էլ իր հերթին հանդես է գալիս ՊՍԺ-ում:
Արգենտինացի համաձայնել էր աշխատավարձը ուշ ստանալ, որպեսզի կատալոնական ակումբին օգներ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական ծանր պայմաններում:
Հաղորդվում է, որ տվյալ որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ «Բարսելոնայի» նախագահը եղել է Խոսեպ Բարտոմեուն:
«Բարսելոնան» 52 միլիոն եվրոն պետք է վճարի մինչև 2022 թ-ի ավարտը: