Խառը մենամարտերի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին(Մովսեսյանը) պաշտպանել է տիտղոսը:
ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքի մարզապալատում տեղի ունեցած Bellator-264 մրցաշարի գլխավոր մենամարտում հայազգի մարզիկը մրցել է 36-ամյա ամերիկացի Ջոն Սոլթերի հետ և երրորդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով:
Մուսասին խառը մենամարտերում արդեն 48 հաղթանակ ունի: Նա նաև կրել է 7 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի: