Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը տևական ժամանակ է` հանդես է գալիս խառը մենամարտերում, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել UFC-ի հայազգի մարտիկներ Գեղարդ Մուսասիի և Էդմեն Շահբազյանի հետ:
«Հիանալի հայեր։ Հիանալի տղաներ։ Հիանալի մեկնարկ»,- գրել է Միհրան Հարությունյանը:
Լուսանկարներն արվել են Glendale Fighting Club-ում, որտեղ էլ մարզիկներն անցկացնում են իրենց մարզումները: