Ֆրանսիական «Մոնակոյի» փոխնախագահ Օլեգ Պետրովը հերքել է այն լուրերը, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Մոնակո».
«Ես կարծում եմ, որ մեր մարտավարությունը տարբերվում է փարիզյան ակումբի մարտավարությունից: Կարծում եմ՝ մենք մեզ նման տրանսֆեր կկարողանանք թույլ տալ միայն այն դեպքում, երբ «Մոնակոն» պարբերաբար խաղա ՉԼ-ում»,-RTL-ին ասել է Պետրովը:
Օրեր առաջ խոսակցություններ տարածվեցին, որ Ռոնալդուին նկատել են «Մոնակոյի» սեփականատիրոջ հետ:
Նախկինում խոսվում էր, որ 2022 թ-ի ամռամը Ռոնալդուն կտեղափոխվի ՊՍԺ, եթե Մբապեն հեռանա: