Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Տերրին մեկնաբանել է Ռաֆայել Վարանի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ».
«Կարծում եմ՝ մարդիկ իրավացի են՝ ասելով, որ Վարանին ժամանակ պետք կգա թիմին հարմարվելու համար, սակայն ես կարծում եմ, որ ԱԱ ու ՉԼ հաղթած տղան շատ արագ կհարմարվի «Յունայթեդի» խաղին: Վարանը Մագուայերի հետ հրաշալի զույգ կկազմի: Այդ զույգն ինձ հիշեցնում է իմ ու Կարվալյուի զույգին: Նրա ագրեսիվությունն ու գնդակով աշխատանքը պարզապես հիացնում է: Ֆրանսիացին նոր թիմի համար Rolls-Royce է:
Անհամբերությամբ սպասում եմ Վարանի՝ ԱՊԼ-ում հայտնվելուն»,-Metro-ին ասել է անգլացին: