Վրաստանում շարունակվում է կանանց բասկետբոլի Մ-16 Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի պայքարը:
Մեր ընտրանին այսօր անցկացրեց 3-րդ հանդիպումը ու կրեց 2-րդ պարտությունը: Մեր աղջիկները 22-92 հաշվով զիջեցին Հյուսիսային Մակեդոնիային: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր թիմը պարտվել էր Ալբանիային, իսկ երկրորդ խաղում 60-58 հաշվով առավելության էր հասել վրացիների նկատմամբ:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Մալթայի հավաքականի հետ: