«Ռեալը» կփորձի այս ամառ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը։
Մադրիդյան ակումբը ֆրանսիացու համար 120 միլիոն եվրո կառաջարկի։ Եթե ՊՍԺ-ն հրաժարվի, ապա, ինչպես կարծում է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, Մբապեն «Մադրիդ» կտեղափոխվի մյուս ամառ անվճար։
Մբապեի շրջապատը հաղորդում է, որ երկուշաբթի օրը նա կխոսի իր ապագայի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն մտադիր չէ այս ամառ բաց թողնել հարձակվողին։